Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Շալիկո Ռուբենի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1796642 տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 28․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1054-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Շալիկո Ռուբենի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-090-0107-0018 կադաստրային ծածկագրով 8.603 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: