Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ժուլետա Աշոտի (լիազորված անձ՝ Սամսոն Սոսի Մարկոսյան, անձ.՝ 010112522), Նազելի Ռազմիկի, Ռոման Ռազմիկի, Ռուստամ Ռազմիկի Ավդալյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 20112024-06-0022, տրված 20.11.2024թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 28․03.2025թ.-ի Թիվ ՔԴ-317-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ժուլետա Աշոտի, Նազելի Ռազմիկի, Ռոման Ռազմիկի, Ռուստամ Ռազմիկի Ավդալյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0123-0029 կադաստրային ծածկագրով 0,155 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: