Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սերիկ Սեդրակի, Սիրուն Միսակի, Խասո Նիկոլի, Արման Սերիկի, Արտակ Սերիկի Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 11774222, տրված 31.08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 03․11.2026թ.-ի Թիվ ՔԴ-981-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Սերիկ Սեդրակի, Սիրուն Միսակի, Խասո Նիկոլի, Արման Սերիկի, Արտակ Սերիկի Ավետյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0125-0142 կադաստրային ծածկագրով 0,26 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները