Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նունե Սուրիկի, Մարտիկ Սարիբեկի, Կարեն Մարտիկի և Նելլի Մարտիկի Պողոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 15102026-06-0053, տրված 15.10․2026թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 04․11.2026թ.-ի Թիվ ՔԴ-990-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Նունե Սուրիկի, Մարտիկ Սարիբեկի, Կարեն Մարտիկի և Նելլի Մարտիկի Պողոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0282-0044 կադաստրային ծածկագրով 0,59 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: