Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 672-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2024 թվականի N 672-Ա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0268-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Րաֆֆիի Մելոյանի (անձնագիր՝ 25 12 783198, տրված 05.02.2013թ.) դիմումը (մուտք՝ 13/06/2024-ին, ՔԴ-597-24) Տաշիրի համայնքապետարանի կողմից 09 մարտի 2020 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի(գրանցամատյան՝ 1094/5719) վկայագիրը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,07576 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Արսեն Րաֆֆիի Մելոյանի անվամբ որպես սեփականություն վերականգնել` ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0268-0001 կադաստրային ծածկագրով օրինական հատկացված 0,06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը և օրենքի ուժով ճանաչել Արսեն Րաֆֆիի Մելոյանի սեփականության իրավունքը՝ կից 20 տոկոսը չգերազանցող 0,012 հա՝ ընդհանուր 0,072հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2․ ՀՀ Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0268-0001 կադաստրային ծածկագրով օրինական հատկացված 0,06 հա մակերեսով հողամասին կից 20 տոկոսը գերազանցող 0,00376 հա հողամասը ուղղակի վաճառքով գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով (237,6 ՀՀ դրամ 1 քմ համար) ընդամենը 8940 (ութ հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամով օտարել Արսեն Րաֆֆիի Մելոյանին։
3. Արսեն Րաֆֆիի Մելոյանի հետ ՀՀ օրենսդրության համաձայն կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր նոտարական վավերացմամբ։
4․Հողամասի սահմանները որոշվում են` համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner