Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 86-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2025 թվականի N 86-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՏԱՇԻՐ Ք.ՏԱՇԻՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 342 ՀԱՍՑԵԻ 06-008-0255-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՅՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ

  Հիմք ընդունելով <<ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ –ի տնօրեն Սարգիս Ռուբենի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը, 08062021-06-0031 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ք. Տաշիր, Երևանյան փողոց, 11-րդ թաղամաս, 342 հողամաս հասցեի անշարժ գույքի համար տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը՝ 01.11.2021թ. թիվ 32 շինարարության թույլտվությունը, 23.06.2023թ. թիվ 21 շինարարության թույլտվությունը, 2021թ.կազմված ճարտարապետաշինարարական նախագիծը, 04.12.2023թ. ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունման հանձնաժողովի ակտը, 05.03.2024թ. թիվ 4 ավարտական ակտ (շահագործման թույլտվությունը), 02.07.2021թ. թիվ 27 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 24 կետով, 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետին 3 ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հիմք ընդունելով վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 1-ն հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, փոխել՝ Մարզ Լոռի համայնք Տաշիր, ք.Տաշիր, Երևանյան փողոց 11-րդ թաղամաս, 342 հողամաս հասցեի 06-008-0255-0008 կադաստրային ծածկագրի 0,1249հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը պահեստարան գործառնական նշանակությունից արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության:
2.Հողամասի գործառնական նշանակության փոփոխության համար հիմք է հանդիսացել 02.07.2021թ. թիվ 27 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համապատասխան որի տրամադրվել է ճարտարապետաշինարարական նախագիծ, շինարարության թույլտվություններ ըստ որոնց հողամասի գործառնական նշանակությունը համապատասխանեցվել է կառուցված շինությունների նպատակային և գործառնական նշանակությանը:
3. Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը արտացոլել համայնքի գլխավոր հատակագծում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միավորված մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner