Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 8-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքապետարան դիմած քաղաքացու դիմումը ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝
1) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, բշ 12, բնակարան 5 հասցեի բնակիչ Քերոբ Ստեփանի Գլոյանին (ՀՎՀՀ՝ 186287991 ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ 21063 մակնիշի, 41ՏՏ487 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի տույժից 28533( քսանութ հազար հինգ հարյուր երեսուներեք) դրամ :
2. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության մասով փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:
3 Սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված արտոնությունը կիրառել գույքահարկի գծով պարտավորությունների ապառքը (մայր գումարը) 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ մարելու դեպքում