Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2019 թվակնիմայիսի 10-ի «Հողագրունտիհանույթիկարգըսահմանելումասին» N 572-Նորոշումով հաստատված կարգի 4-րդ կետով, 15-րդ կետի  կետերով և հիմք ընդունելով «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Բադալյանի դիմումը (մուտք՝ 03.08.2021-ի ՄԱ612-21)
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Տալ համաձայնությւոն Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող, Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-081-0113-0033 կադաստրային ծածկագրով , հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող 4.464976 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրում 100000 խմ  հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելուն: 
2. Հողագրունտի հանույթի սույն համաձայնությունը տրվում է ոչ ավելի, քան կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման կապալի պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածը՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը: 
3.«Լեոպաոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողագրունտի հանույթի տեղամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին նախնական պայմանագիր:
 4.Հողագրունտի հանույթի իրավունք ստանալուց հետո «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ ՀՀ օրենսրությամբ սահմանված կարգով:
 5. Հողագրունտի մեկ խորանարդ մետրի արժեքը սահմանել 150 դրամ։