Հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Ռուդիկի Սոլոյանի (ծնված՝ 09.11.1971թ.) կողմից լիազորված անձ Վահան Ռազմիկի Սոլոյանի (ծնված՝ 01.01.1965թ.) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 07082025-06-0033 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20269MM9ZG, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում գտնվող 06-074-0070-0001 կադաստրային ծածկագրով 0.055 հեկտար մակերեսով հողամասի վրա 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԷՄ
1. Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում գտնվող, 06-074-0070-0001 կադաստրային ծածկագրով 0.055 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 186.94 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սամվել Ռուդիկի Սոլոյանի (ծնված՝ 09.11.1971թ.) սեփականության իրավունքը։
4․ Սամվել Ռուդիկի Սոլոյանին՝
1) համայնքային բյուջե վճարել 100200 (մեկ հարյուր հազար երկու հարյուր) ՀՀ դրամ օրինականացման վճար, (հաշվեհամար՝ 900275081124):
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԱՐՇԱԿՅԱՆ