Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սերյոժա Նապալի, Թամարա Երվանդի, Լուսինե Սերյոժայի, Գարիկ Սերյոժայի, Համլետ Սերյոժայի Սարգսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 458957, տրված 16.09․2002թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 07․04.2025թ.-ի Թիվ ՔԴ-360-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Սերյոժա Նապալի, Թամարա Երվանդի, Լուսինե Սերյոժայի, Գարիկ Սերյոժայի, Համլետ Սերյոժայի Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0223-0015 կադաստրային ծածկագրով 0,3 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: