Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռիմա Ռաֆիկի, Գարիկ Ցոլակի, Գայանե Ցոլակի Ավետիսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 12092025-06-0075, տրված 12.09.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 15․09.2025թ.-ի Թիվ ՔԴ-833-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ռիմա Ռաֆիկի, Գարիկ Ցոլակի, Գայանե Ցոլակի Ավետիսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0227-0061 կադաստրային ծածկագրով 0,2918 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: