Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արմեն Մովսեսի և Ռոզա Կիրյակովի Պողոսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1768556, տրված 16.06.2003թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 17․12.2025թ.-ի Թիվ ՔԴ-1105-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Արմեն Մովսեսի և Ռոզա Կիրյակովի Պողոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0204-0015 կադաստրային ծածկագրով 0,066 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: