Հիմք ընդունելով քաղաքացի Վահան Ավետիսի Վարդանյանի (AT0616817, տրված 22/12/2020թ.) դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյան՝ 3464), հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 21.03.1991թ. որոշումից տրված քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0.43 հա, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում Է 0.45980 հա: Հաշվի առնելով, որ բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա, 06-091-0008-0002 կադաստրային ծածկագրով, 0.45980 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Վահան Ավետիսի Վարդանյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա, 06-091-0008-0002 կադաստրային ծածկագրով, 0.45980 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Վահան Ավետիսի Վարդանյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Պետրովկա, 06-091-0008-0002 կադաստրային ծածկագրով, 0.45980 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 364.66 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ, համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։
4. Հողամասի վրա առկա է ինքնակամ 2005թվականին կառուցված՝ 13.23 քմ մակերեսով անասնաշենք, համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։ 5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։