Հիմք ընդունելով Մասիս Գալստյանի (ծնված 01/07/1974-ին) դիմումը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092025-06-0020, 05092025-06-0037 վկայականները, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասերի միավորմա հատակագիծը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրում գտնվող, 04092025-06-0020, 05092025-06-0037 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներով 0.1590 հեկտար ընդհանուր մակերեսով բնաակավայրերի բնակելի կառուցապատման միավորված հողամասի հատակագիծը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.1590 հեկտար մակերեսով բնաակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05092025-06-0037 վկայանով գրանցված 171.0 քառակուսի մետր բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել գրասենյակի:
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում: