Հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026C7VE7A, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Մեղվահովիտ բնակավայրում գտնվող 06-076-0102-0013 կադաստրային ծածկագրով 0.54254 հեկտար մակերեսով հողամասի վրա 2001 թվականին կառուցված հասարակական նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերը նշված կառույցի քաղաքաշինական փաստաթղթերը չեն պահպանվել.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տաշիր համայնքի Մեղվահովիտ բնակավայրում գտնվող, 06-076-0102-0013 կադաստրային ծածկագրով 0.54254 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 454.6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հանրակրթարանը ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, հողամասի մակերեսը փաստացի չափագրման արդյունքում կազմում է 0.54254 հեկտար։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
4. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: