Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14- րդ հոդվածով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգը`
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին,
3. «Ակբու» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2PЭ հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին,
4. «Բարի » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2PЭ հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին,
5. Քաղաքացիներ Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին,
7. Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին,
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21 N 66-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
9. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Տաշիր համայնքի հայտը հաստատելու վերաբերյալ,
10. Անշարժ գույքի վարձակալության պամանագրում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին,
11. Անշարժ գույքի վարձակալության պամանագրում փոփոխություն կատարելուն համաձայնություն տալու մասին,
12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: