Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վարդկես Ցոլակի, Հայկ Վարդգեսի, Զոհրաբ Վարդգեսի, Արա Վարդգեսի Դալալոյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 13032025-06-0015, տրված 13.03.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 24․03.2025թ.-ի Թիվ ՔԴ-289-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Վարդկես Ցոլակի, Հայկ Վարդգեսի, Զոհրաբ Վարդգեսի, Արա Վարդգեսի Դալալոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0126-0403 կադաստրային ծածկագրով 0,13 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: