Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով 2026 թվականի հոկտեմբերի 21-ին www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների կայքի միջոցով անցկացված էլեկտրոնային աճուրդի արդյունքները՝
1. Տաշիր համայնք, ք. Տաշիր, Դպրոցականների փողոց, 1/1 հասցեում գտնվող 0.01131 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0236-0017) բնակվայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը 500000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամով օտարել 2026 թվականի հոկտեմբերի 21-ին էլեկտրոնային անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Աշոտ Մեուժանի Ավետիսյանին:
2.Աշոտ Մեուժանի Ավետիսյանը պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել լոտի գինը՝ հաշվանցելով նախկինում վճարված նախավճարը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Աշոտ Մեուժանի Ավետիսյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: