Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ալեքսան Ավետիսի, Եպրաքսիա Երվանդի, Արարատ Ալեքսանի, Արմեն Ալեքսանի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 15052024-06-0084 տրված 15.05.2024թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 16․05.2024թ.-ի Թիվ ՔԴ-508-24,)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Ալեքսան Ավետիսի, Եպրաքսիա Երվանդի, Արարատ Ալեքսանի, Արմեն Ալեքսանի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0294-0148 կադաստրային ծածկագրով 0,40378 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: