Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կառլոս Սուրիկի Մարտիրոսյանին և Արուսյակ Սուրիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 17122025-06-0056, տրված 17․12․2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 04․03.2026թ.-ի Թիվ ՔԴ-189-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Կառլոս Սուրիկի Մարտիրոսյանին և Արուսյակ Սուրիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0125-0339 կադաստրային ծածկագրով 0,561 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները