1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է , որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանին պատկանող 06-092-0007-0004 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասն առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնվել է բջջային կապի աշտարակով։ Նշված վարչական իրավախախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
Նշված փաստի պատճառով 2026 թվականի հուլիսի 20-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 6-րդ գլուխում սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող 06-092-0007-0004 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասն առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնել է բջջային կապի աշտարակով։
2026 թվականի հուլիսի 20-ին Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի օգոստոսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը (հիմք՝ 21․07․2026-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի բացակայությամբ):
17․08․2026-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը ներկայացրել է գրավորն դիրքորոշում։ Նվեր Սերոբյանը, վկայակոչելով ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 9-րդ,245-րդ,247-րդ և 279-րդ հոդվածները, ՀՀ «Քաղաքաշինության մասին օրենքը» և ՀՀ կառավարության 29․12․2011-ի N 1920 որոշումը գտել է, վարչական գործը ենթակա է կարճման,՝ ներկայացնելով վարձակալության պայմանագիր և վարձակալության իրավունքի գրանցման վկայական, որոնք վերաբերում են 06-092- 0112-0004 ծածկագրով հողամասին։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը,
Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցների կողմից կազմած տեղազննության ակտը և Տաշիրի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքով հարուցված N 2/3 վարչական վարույթի լսումների արձանագրությունը։
Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում , կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից , հիմք ընդունելովՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հատկանիշներով նախատեսված Ադամ Ալեքսանյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով հարուցված N 2/3 վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի օգոստոսի 17-ին կայացված լսումների նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 115-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 ( հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Նախազգուշացնել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին դադարեցնել նշված հողամասի ոչ նպատակային օգտագործումը։
4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: