1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Յուրիկ Մկրտչյանը, Սիրվարդ Մկրտչյանը, Հայկ Մկրտչյանը և Հակոբ Մկրտչյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 27-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 2․012 հա ընդհանուր մակերեսով,06-082-0131-0007,06-082-0118-0001 և 06-082-0021-0002 ծածկագրերով հողամասերը հանդիսանում են Յուրիկ Մկրտչյանի, Սիրվարդ Մկրտչյանի, Հայկ Մկրտչյանի և Հակոբ Մկրտչյանի սեփկանությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :
Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 156․776 ( հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ,որից 94․935 (իննսունչորս հազար ինը հարյուր երեսունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 61․841 (վաթսունմեկ հազար ութ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։
Անշարժ գույքի հարկը 2021-2023 թվականների համար կազմում է 35․291 (երեսունհինգ հազար երկու հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ։
2024 թվականի օգոստոսի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել Յուրիկ Մկրտչյանը, Սիրվարդ Մկրտչյանը, Հայկ Մկրտչյանը և Հակոբ Մկրտչյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 02․09․2024) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Յուրիկ Մկրտչյանի, Սիրվարդ Մկրտչյանի, Հայկ Մկրտչյանի և Հակոբ Մկրտչյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1.Յուրիկ Մկրտչյանից, Սիրվարդ Մկրտչյանից, Հայկ Մկրտչյանից և Հակոբ Մկրտչյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 192․067 ( հարյուր իննսուներկու հազար վաթսունյոթ ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․
180․348 ( հարյուր ութսուն հազար երեք հարյուր քառասունութ) ՀՀ դրամ՝ որպես 2․012 հա ընդհանուր մակերեսով,06-082-0131-0007,06-082-0118-0001 և 06-082-0021-0002 ծածկագրով հողամասերի հողի հարկ, որից 104․104 (հարյուր չորս հազար հարյուր չորս ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 76․244 (յոթանասունվեց հազար երկու հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,
38․363 (երեսունութ հազար երեք հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275083013 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002013 հաշվեհամարին։