Հիմք ընդունելով քաղաքացի Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի (անձնագիր՝ 10 09 169963, տրված 24.09.2009թ.) դիմումը (մուտք՝ 11/04/2025, ՔԴ-377-25), Տաշիրի համայնքապետարանի կողմից տրված՝ 15 ապրիլի 2025թ քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,075548 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1991թ-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0233-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0,075548 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Մերուժան Բաղդասարի Փեթակչյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0233-0017 կադաստրային ծածկագրում գտնվող 0,075548 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հնարապետության Լոռու մարզի, Տաշիր համայնքի կողմից՝ 01.05.2005թվականին տրված քաղվածքը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։