Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 33-րդ, 34․2-րդ և 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի 14-Ն որոշումով և հիմք ընդունելով «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2023LDHEHY ծածկագիրը, և այն, որ Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Դպրոցականների փողոց, 10/11 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.003243 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում և կառուցված է 2010 թվականին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Դպրոցականների փողոց, 10/11 հասցեում կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար 0.003243 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Վիկտոր Քերոբի Տոնոյանի կողմից ինքնակամ կառուցված 28 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 28 քմ մակերեսով ավտոտնակը համարել օրինական՝ համաձայն ներկայացվող շինությունների հատակագծի և բնութագրի:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4․ Վիկտոր Քերոբի Տոնոյանին առաջարկել, օրինականացված կառույցը և կից հողամասը պետական գրանցում ստանալուց հետո, ուղղակի վաճառքի կարգով գնել գործող տուրքի և հողամասի կադաստրային արժեքի չափով՝
1) Հողամասի համար՝ 25685 (քսանհինգ հազար վեց հարյուր ութսուն հինգ ) ՀՀ դրամ,
2) Ավտոտնակ՝ 28784 (քսանութ հազար յոթ հարյուր ութսուն չորս) ՀՀ դրամ։
5. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: