Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը սահմանելու և կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի N29-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 09-Ն հրամանը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ենթակայությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N33-Ա որոշման N3 հավելվածի 3-րդ տողի «Հաստիքային միավոր» սյունակի «0,25» թիվը փոխարինել «0,5» թվով: