Այսօր: Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2026 թվականի N 61-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 57-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ կետերով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» » Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 04-ի N 310-Ն հրամանով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով, հաշվի առնելով, որ ներկայացված ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացրել՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների, Տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ համապատասխան փաթեթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել Լոռու մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 57-Ա որոշումը:


Կողմ -12

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ

ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ

ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ

ՋՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ

ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ

ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.19 Մբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner