Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Սմբատ Էդիկի Պալաքյանի դիմումը (մուտք՝ 19.09..2024-ի ՔԴ 943 -24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Սմբատ Էդիկի Պալաքյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, 0,885 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի 70697 (յոթանասուն հազար վեց հարյուր իննսունյոթ) դրամ գերավճարը , 0,708հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի 40000 (քառասուն հազար) դրամ, գերավճարը , ընդամենը՝ 110697 ((հարյուր տասը հազար վեց հարյուր իննսունյոթ) դրամ գերավճարը հաշվանցել և մարել Սմբատ Էդիկի Պալաքյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառվածա նշարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: