Այսօր: Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 337-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2026 թվականի N 337-Ա

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 140-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով  և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 23-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 10-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․ Բնական գազի անխափան մատակարարման գազահամակարգերի սպասարկման և անվտանագ սպասարկման նպատակով Հայաստանի Հանրապետության Սարչապետ համայնքի Ձորամուտ և Պետրովկա բնակավայրերի գազաֆիկացվում 2022 թվականի սուբվեմցիան ծրագրով կառուցաված և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստացած Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման :
3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 26-ի « «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրլու մասին» N 140-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.16 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner