Հիմք ընդունելով քաղաքացի Մհեր Արտավազդի Ասլանյանի /ծնված 20.09.1961թ. անձնագիր AT0344431/ կողմից ներկայացված դիմումը, Տաշիրի քաղաքային խորհրդի ժողովրդական պատգամավորների գործադիր կոմիտեի 26.08.1989թ. կայացած նիստի թիվ 8 արձանագրությանից 04.11.2026թ. տրված քաղվացքը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀ Մարզ Լոռի համայնք Տաշիր Տաշիր ք. 06-008-0264-0008 կադաստրային ծածկագրում գտնվող 0,06001 հա մակերեսով հողամասի հատակագիծը համաձայն, «Մհեր Գևորգյանի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,06001 հա մակերեսով բնակավայրերի բնակելի հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, օրենքի ուժով ճանաչել Մհեր Արտավազդի Ասլանյանի (ծնված 20.09.1961թ.) սեփականության իրավունքը:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: