Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Փեփրո Գևորգի Նուրոյանի դիմումը (մուտք՝ 01.07.2024-ի ՔԴ 671-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Փեփրո Գևորգի Նուրոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, օտարված 0,4 հա վարելահողի հարկի 38834 (երեսունութ հազար ութ հարյուր երեսունչորս) դրամ գերավճարը , հաշվանցել և մարել Փեփրո Գևորգի Նուրոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված ՎԱԶ 2121 մակնիշի 41SL 871 պետհամարանիշի ավտոմեքենայի առկա հարկային պարտավորությունները: