Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 264-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2025 թվականի N 264-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 346 ՀԱՍՑԵԻ 06-008-0255-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԵՎ ՔԱՂԱՔ ՏԱՇԻՐ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑ 11-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 179 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ 06-008-0255-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՄԱԿԵՐԵՍԸ ՈՒՂՂԵԼՈՒ, 06-008-0255-0032 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով <<ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ –ի տնօրեն Սարգիս Ռուբենի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը, 19072023-06-0055 և 22082024-06-0063 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ –ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 24 կետով, 42-րդ և 43-րդ հոդվածներով,Հ Կառավարության 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետին 3 ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Հիմք ընդունելով <<ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ –ին սեփականության իրավունքով պատկանող 19072023-06-0055 և 22082024-06-0063 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ –ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշմամբ, ճշտել միավորման արդյունքում առաջացած հողամասի մակերեսը և սահմանային չափերը համաձայն <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ –ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և ճշտված սահմանային չափերով և 0,46516 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել <<ԱԼԱՇԿԵՐՏ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ –ի սեփականության իրավունքը։
2․Հիմք ընդունելով թիվ 22082024-06-0063 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Տաշիր համայնքի գլխավոր հատակագիծը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 1-ին հավելվածի 24-րդ կետին 3 ենթակետով փոխել՝ՀՀ Մարզ Լոռի համայնք Տաշիր, ք.Տաշիր, Կ․Դեմիրճյան փողոց 11-րդ թաղամաս 179 հողամաս հասցեի 06-008-0255-0032 կադաստրային ծածկագրի 0,124 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությունից արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության, այն համապատասխանեցնելով միավորվող թիվ 19072023-06-0055 վկայականի համաձայն պետական գրանցում ստացած 06-008-0255-0010 կադաստրային ծածկագրի անշարժ գույքի հողամասի գործառնական նշանակությանը։
3․ՀՀ Մարզ Լոռի համայնք Տաշիր, ք.Տաշիր, Կ․Դեմիրճյան փողոց 11-րդ թաղամաս 179 հասցեի հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը արտացոլել համայնքի գլխավոր հատակագծում։
4․Հաստատել միավորման արդյունքում առաջացած 0,46516 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համաձայն <<Արտյոմ Սաքանյան>> ԱՁ –ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
5․Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միավորված մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner