Հիմք ընդունելով քաղաքացի Արմինե Արմենի Ալեքսանյանի (ծնված՝ 26.01.1990թ․) կողմից լիազորված անձ Վարդևան Արթուրի Ալեքսանյանի (ծնված՝ 28.07.1994թ․) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 13042017-06-0018 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026NVMYMA, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում գտնվող 06-072-0112-0001 կադաստրային ծածկագրով 0.043644 հեկտար մակերեսով հողամասի վրա 2019 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԷՄ
1. Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում գտնվող, 06-072-0112-0001 կադաստրային ծածկագրով 0.25 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 150.97 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը մանսարդով ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Արմինե Արմենի Ալեքսանյանի (ծնված՝ 26.01.1990թ․) սեփականության իրավունքը։
4․ Արմինե Արմենի Ալեքսանյանին՝
1) համայնքային բյուջե վճարել 68850 (վաթսունութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ օրինականացման վճար, (հաշվեհամար՝ 900275081124) :
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: