Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ասյա Սեդրակի, Մագդա Էդիկի, Վերգինա Էդիկի, Ալիկ Էդիկի Մարդոյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 20062025-06-0076, տրված 20.06.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 24․06.2025թ.-ի Թիվ ՔԴ-562-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ասյա Սեդրակի, Մագդա Էդիկի, Վերգինա Էդիկի, Ալիկ Էդիկի Մարդոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0154-0049 կադաստրային ծածկագրով 0,264 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: