Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1286-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2024 թվականի N 1286-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0261-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 582-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Օթարի Լևոնի Բաղդասարյանի (անձնագիր AT0440394 տրված 26.08.2019թ.)դիմումը, Տաշիր համայնքի կողմից տրամադրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը կազմված 23.12.2019թ. գրանցամատյան 2731, <<Գուգարաց աշխարհ >> ՍՊԸ-ի կողմից 26.04.2024թ. կազմված հատակագծերը: Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, նկատի ունենալով,որ Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված 0,1050հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում 1975-1991թ կառուցված շենք շինություննները կառուցված են քաղաքաշինական նորմերի ոչ էական խածտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտի պահանջ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

 

1. Վերականգնել և ճանաչել քաղաքացի Օթարի Լևոնի Բաղդասարյանի (անձնագիր AT0440394, ՙտրված 26.08.2019թ.) սեփականության իրավունքը 0,1050հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որից ըստ քաղվածքի 0,075հա և օրենքի ուժով 0,03հա:

2. Հողամասի սահմանները ըստ «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և Համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի:

3. Ճանաչել Օթարի Լևոնի Բաղդասարյանի սեփականության իրավունքը 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրով 0.1050հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1975-1991թթ. կառուցված ընդհանուր 365.92 քմ մակերեսով շենք շինությունների նկատմամբ :

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված շենք շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտի պահանջ, կառուցված են քաղաքաշինական նորմերի ոչ էական խախտումներով:

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 23-ի «Լոռու մարզի Տաշիրի համայնքի վարչական տարածքում գտնվող 06-008-0261-0013 կադաստրային ծածկագրով հողամասի եվ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին եվ համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 582-Ա որոշումը:

6․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner