Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անդրանիկ Գառնիկի, Ամալյա Ֆուրմանի, Արմինե Անդրանիկի և Արգամ Անդրանիկի Դումիկյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 515763, տրված 24․12․2001թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 14․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1019-24) ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Անդրանիկ Գառնիկի, Ամալյա Ֆուրմանի, Արմինե Անդրանիկի և Արգամ Անդրանիկի Դումիկյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0216-0034 կադաստրային ծածկագրով 1.0 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: