|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2021 թվականի N 40-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅՍԻ 19-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի օրակարգը` 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ Կովիդ-19 համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով կազմակերպված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համաձայնություն տալու մասին: 3. Ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Հայքար» արտադարական կոոպերատիվին վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին: 4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի բաղադրիչ 2-ի նախաձեռնող խումբ ստեղծելու մասին: 5. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: |
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|