|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 ապրիլի 2021 թվականի N 26-Ա |
ԱՐՄԵՆ ԱՐԱՄԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔ ՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայսատանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին՝ 1. Քաղաքացի Արմեն Արամի Սուքիասյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական մթերք մշակող տնտեսության կառուցման համար նախատեսվող բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակության 0,0545 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0232-0034) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |
Կողմ -10 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|