|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2021 թվականի N 584-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝ Սույն թվականի հոկտեմբերի 14- ին գումարել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու արտահերթ նիստ ՝հետևյալ օրակարգով ` 1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2021 հոկտեմբերի 14-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: 4. «ՏԱՇԻՐ ԱԳՐՈ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հադիսացող «անասնագոմ» կառուցելու համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին: 6. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|