Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի հերթական նիստի օրակարգը.
1. Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Տաշիր համայնքի 2017թ. բյուջեի չորրորդ եռամսյակի մասին
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին
4. Հանձնաժողով կազմելու մասին
5. Տեղական վճարների արտոնությունները և արտոնություններ կիրառելու համար անհարաժեշտ փաստաթղթերը սահմանելու մասին
6. Արտաբյուջետային հաշիվ բացելու մասին
7. Հողի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին
8. Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամին համայնքի սոցիալական ներդրումների տեղական զարգացման ծրագրեր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին: