Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի
Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հերթական նիստի օրակարգը.
1. Տաշիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին
3. Տաշիր համայնքում հանրային բաց լսումների և (կամ ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին
4. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման մասին
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին
7. Տաշիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին
8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին
9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Տաշիրի տարածքային բաժնի կանոնադրությունը հաստատելու մասին
10. «Տաշիր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
11. Տաշիրի համայնքապետարանի բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
12. Համայնքային սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
13. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 1 և 3
նախադպրոցական ուսումնական հաստատությունների համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը ձմռան ամիսներին դադարեցնելու մասին
14. <<Առաքելություն Հայաստան >> ԲՀԿ-ին դրամական միջոցներ տրամադրելու մասին
15. <<Հայկական Կարիտաս >> ԲՀԿ Տաշիրի <<Փոքրիկ Իշխան>> Հայ Կաթողիկե սոցիալական կենտրոնին դրամական միջոցներ տրամադրելու մասին