Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2021 թվականի N 59-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի բնակիչ Վարդան Ռազմիկի Առաքելյանը դիմումը և այն, որ գործողության ժամանակահատվածում Վարդան Ռազմիկի Առաքելյանը չի սեփականաշնորհել իր բնակելի տունը՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է

1.Տաշիր համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N1796798 վկայական, տրված՝ 30.11.2004-ին), գյուղ Կաթնառատ 145,3քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, անասնաշենքը՝ 58,5 քմ, ամառային խոհանոցը՝ 16,0 քմ և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.1316հա մակերեսով տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 06-053-11-11/ նվիրել Վարդան Ռազմիկի Առաքելյանին:
2. Վարդան Ռազմիկի Առաքելյանի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
3. Նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:


Կողմ -10

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ

ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ

ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner