|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մարտի 2019 թվականի N 23-Ա |
<<ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ստեղծել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից։ 3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի մշակույթի կենտոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի: 4. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի մշակույթի կենտոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 5. Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել <<Տաշիրի մշակույթի կենտրոն>> ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի <<Տաշիրի մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման գործընթացը։ 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՌԵՎԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|