ՏՆՕՐԵՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ` |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՀՈԱԿ
|
|
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ` |
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` |
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն`
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային գրադարան» համայնքյաին ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1) թեստավորման,
2) հարցազրույցի:
Մրցույթի համար դիմած անձը մրց |
|
ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԸ, ԺԱՄԸ ԵՎ ՎԱՅՐԸ` |
23 Հուլիս 2025 թ. ժամը 11:00, Տաշիրի համայնքապետարան
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ (ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ)` |
հասցե: ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք, Տաշիր, Վ. Սարգսյան 94, հեռախոս:
|
|
|
|
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ` |
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում հավաստագրի` բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
|
|
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` |
|