«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինեՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N1325-Ն (խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024 թվականի օգոստոսի 28-ին, ժամը` 12 :00-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա քաղաքացիներ Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանի կողմից ՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 261/1 և ՀՀ Լառու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 263 հասցեներում Արմեն Սուքիասյանին և Անուշ Սուքիասյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերի ն ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Էդիկի Արշակյան (հեռ՝ 0254-2-21-44, tashirhamaynq@bk.ru)