«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասինե ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասինե N 1325-Ն ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը` 12:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա քաղաքացի Անուշ Սուքիասյանի կողմից՝ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Պուշկինի փողոց, թիվ 187-189 հասցեում Անուշ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված փաստաթղթերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: Հանրային լսման պատասխանատու՝ ՀՀ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Էդիկի Արշակյան (հեռ՝ 0254-2-21-44, tashirhamaynq@bk.ru)