Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի եւ ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան, Սարչապետ, Նովոսելցովո, Մեդովկա, Միխայելովկա, Նորաշեն, Սարատովկա,Մեղվահովիտ, Դաշտադեմ, Պետրովկա բնակավայրերում սպորտային և մանկական խաղահրապարակների ստեղծում/կահավորում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր և Ձորամուտ բնակավայրերում սպորտային եւ մանկական խաղահրապարակների ստեղծում/կահավորում։ Տաշիր բնակավայրում հավերժության պուրակի ստեղծում» «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ Ապավեն բնակավայրում մոդուլային տիպի վարչական շենքի կառուցում», «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերանորոգում/կառուցում, Ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94 հասցեում գտնվող Տաշիր համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կապիտալ վերանորոգում՝ էներգիախնայող միջոցների կիրառմամբ Ք. Տաշիր, Երեւանյան փ. 14 շ. հարեւանությամբ տաղավարների կառուցում, Ք. Տաշիր, Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող մարզառողջարարական համալիրի վերանորոգում Պաղաղբյուր բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Ձորամուտ բնակավայրի վարչական շենքի մասնակի վերանորոգում՝ էներգախնայող միջոցների կիրառմամբ, Պրիվոլնոյե բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերափոխումը մարզադահլիճի, Նորաշեն բնակավայրի վարչական շենքի վերանորոգում:Կաթնառատ բնակավայրի մշակույթի տան շենքի հիմնանորոգում եւ Կաթնառատ բնակավայրի վարչական շենքի վերանորոգում,Արծնի բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգում, Գոգավան բնակավայրի տեղեկատվական կենտրոնի կառուցում» «Տաշիր համայնքի կարիքների համար տեխնիկայի ձեռք բերում»,«Տաշիր համայնքի Տաշիր, Ձյունաշող, Մեդովկա, Մեղվահովիտ և Կաթնառատ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ»,«ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում և արդիականացում՝ նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով» որոշումների նախագծերի հանրային բաց լսումներին (կամ)քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են 2024 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 17- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան:
2024 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում Սկիզբը՝ 2024 թվականի հոկտեմբերի 31 , ավարտ՝ նոյեմբերի 17