ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համար 1 ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ը հայտարարվում է մրցույթ՝ Տաշիրի համար 1 ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ի երաժշության դաստիարակի ( 0.25 դրույք) թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ՝ըստ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին : Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
• դիմում (Ձև 1).
• կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
• անձը հաստատող փաստաթուղթ.
• աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
• ինքնակենսագրություն (Ձև 4).
• մեկ լուսանկար` 3x4 չափի.
• այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
• Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
• հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի համար 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում 2025թ. փետրվարի 3-ից փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ մարտի 5-ին, ժամը 15:00-ին Տաշիրի համար 1 ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Տաշիր Շահումյան 34 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՝ +37498099509 հեռախոսահամարով: