2025 թվականի ապրիլի 14ին՝ ժամը 1130 , ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով: Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 - Տաշիր համայնք, ք.Տաշիր հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5564,8քմ (ծածկագիր՝ 06-008-0331-0012) խոտհարք հողատեսքը 544000 (հինգ հարյուր քառաունչորս հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 2 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Վ. Սարգսյան փողոց, թիվ 116/17 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 44,2քմ (ծածկագիր՝ 06-008-0209-0073) բնակելի կառուցապատման հողամասը 35500 (երեսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3 - Տաշիր համայնք, գյուղ Ձորամուտ, գ.Գոգավան, 2-րդ փողոց , թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 1281քմ (ծածկագիր՝ 06-067-0110-0008) բնակելի կառուցապատման հողամասը 296000 (երկու հարյուր իննսունվեց հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4 - Տաշիր համայնք, գյուղ Ձորամուտ, գ.Գոգավան, 2-րդ փողոց , թիվ 4 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 2225,7քմ (ծածկագիր՝ 06-067-0110-0009) բնակելի կառուցապատման հողամասը 514250 (հինգ հարյուր տասնչորս հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, հարում են հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 9 -ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի): Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,2-34-06 հեռախոսահամարներով: