Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-150Ն) և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28 N2343-Ն որշման հավելվածի՝ 2025 թվականի ապրիլի 30 ին՝ ժամը 12 :00-ին, Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Բոզոյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Մեծավան բնակավայրի Դաշտամիջյան փողոց, թիվ 1 հասցեում նախատեսվող 1-ին և 2-րդ ծածկարանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Շահագրգիռ անձինք փաստաթղթերին կարող են ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am ), Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայքում (https://tashircity.am/) և նախաձեռնողի պաշտոնական կայքում:
Տեղեկատվություն ստանաու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն » ՊՈԱԿ ( ք. Երևան, Բուզանդի փողոց, թիվ 1/3 հասցե, էլ փոստ՝ expertise@env.am): Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայությնա դեպքում ՝ նաև շահագրգիռ հարությնա կարծիքները, դիտողությոնները և առաջարկություններն օրսնդրությամբ սահմանված կարգով ՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում: