Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրով իրականացվող «ծրագրի շրջանակում իրականացվող «Կամրջող համայնքներ, ավելի մաքուր համայնքների համար» դրամաշնորհային ծրագրում՝ բնապահպանական ոլորտի դասընթացավար աշխատելու նպատակով։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
1) Մշակել դասընթացի պլան՝ թափոնների առաջացման, վնասակարության, բնապահպանական ազդեցության, վերմշակման և հնարավոր լուծումների մշակման թեմաներով։
2) Վարել դասընթացներ Տաշիր համայնքի երիտասարդների հետ՝ ներգրավելով Տաշիր համայնքի բոլոր բնակավայրերը,
2․ Դասընթացավար ներգրավելու ժամկետն է՝ 24 ժամ՝ բաժանելով հանդիպումները ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը:
3․Դասընթացավարին ներկայացվող պահանջներն են՝
1) Բարձրագույն կրթություն.
2) Բնապահպանական ոլորտում փորձագիտական առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ․
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
4․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. ապրիլի 17-ը ներառյալ:
5․ Աշխատանքների իրականացման վայր` ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք։
6․ Ընտրություն կատարելու եղանակը` Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն և (կամ) հարցազրույց։
7․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) Դիմում (ըստ ստորև ներկայացված ձևի,
2) ինքնակենսագրական CV (ըստ ստորև ներկայացված ձևի),
3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
4) Դիլմոմ (դիպլոմներ) և այլ փաստաթղթեր
8․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ․ փոստ՝ tashirhamaynq@bk.ru)։
9․ Փաստաթղթերն (անձամբ ներկայացնելու դեպքում) ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-17.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Տաշիրի համայնքապետարանի Աշխատկազմի քարտուղար Նունե Սոլոյանին (հեռ․՝ (0254 2-21-68)։